Ներքին 5 ամիս առաջ - 17:39 12-03-2026

Էրեխես հոթ դոգը քցել ա ու փախել․ շների ապագան եկել է Հայթաղ

«Էրեխես ձեռի հոթ դոգը քցել ա շների դեմ, որ դրանով զբաղվեն, ինքը փախել ա»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հայթաղի բնակիչ Ա․Մ․-ն, ով նշում է, որ թափառող շների հարցը շարունակում է մնալ անլուծելի։ Նրա տրամադրած տեսանյութերում, երևում է, թե ինչպես են շները հավաքվում խանութի դիմաց և ինչպես բնակիչն է նշում, գյուղացիները վախից չեն կարողանում նույնիսկ խանութ գնալ։

«Անելանելի իրավիճակ ա ստեղծվել։ Մարդ չգիտի ինչ անի, ուր գնա, ում դիմի, որ էս հարցին լուծում տրվի։ Հնարավոր չի տնից դուրս գալ ու խանութ գնալ»,- ասաց նա։

Բնակիչը նշում է, որ երեխաներն էլ չեն կարողանում հանգիստ դպրոց գնալ, քանի որ ամեն անգամ շները հարձակվում են երեխաների վրա։

«Ապագա կա, շների ապագան ա էկել»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ անդրադարձել էինք Հայթաղում թափառող շների խնդրին։ Բնակիչների խոսքով՝ շները հաճախ հարձակվում են մարդկանց վրա, այդ թվում՝ երեխաների, մինչդեռ խնդրի լուծման ուղղությամբ համապատասխան քայլեր չեն ձեռնարկվում։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ