Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 15:45 12-03-2026

Գումարը փոխանցվել է, բայց անորոշ կարգավիճակում է․ Փաշինյանը՝ «Զայեդ» մրցանակի մասին

Հիմա իմ հանձնարարությամբ աշխատակազմը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և ԱԱրդարադատության նախարարության հետ քննարկումներ է անում, որպեսզի այդ գումարի իրավական կարգավիճակը ճշտի․ այս մասին այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցում պատասխանելով Օragir.News-ի հարցին՝ չի՞ պատրաստվումն «Զայեդ» մրցանակի գումարը հանձնել պետությանը, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե էդ գումարը կպարզվի, որ պետք է անձնական որոշմամբ ծախսվի կամ փոխանցվի պետական բյուջե կառավարության որոշմամբ ծախսվի, բան չի փոխվում, այսինքն ծախսելու ուղղությունը կամ անձնական հարթության մեջ կորոշվի, կամ կառավարության։ Հիմա մենք այդ քննարկումների մեջ ենք, որպեսզի այդ գումարի կարգավիճակը պարզենք, այդ գումարը այս պահին այո փոխանցվել է, բայց անորոշ կարգավիճակում է, չգիտենք դա պետք է հայտարարագրվի, թե դա պետք է որպես նվեր հայտարարագրվի, վերադարձվի պետական բյուջե, այսինքն այդ կարգավիճակները կճշտենք»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել