copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 22:15 11-03-2026

Ապօրինի գործունեության դեպքերը կրճատվել են, տուգանքները՝ աճել․ ՊԵԿ-ի վիճակագրությունը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն իր պաշտոնական կայքում հրապարակել է սույն թվականի փետրվարի 1-ից 28-ն ընկած ժամանակահատվածում օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում հայտնաբերած իրավախախտումների հակիրճ նկարագիրը։

Ըստ այդ նկարագրության՝ հիշյալ ժամանակահատվածում գրանցվել է առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթի գործարքներ կատարելու 30 դեպք՝ 2․6 մլն դրամ ընդհանուր արժեքով, որի հնարավոր տուգանքի չափը կարող է կազմել մոտ 18․5 մլն ՀՀ դրամ։

Բացի այդ, 16 դեպք գրանցվել է ապօրինի գործունեության մասով, որի եկամուտները կազմել են մոտ 74․6 մլն ՀՀ դրամ, իսկ հնարավոր տուգանքը կարող է կազմել 38.9 մլն ՀՀ դրամ, 13 դեպք էլ թույլտվությունների և լիցենզիաների բացակայության դրվագով, որի արձանագրված խախտումների չափը կազմում է շուրջ 61․6 մլն ՀՀ դրամ։

Համեմատելով 2025 թվականի նոյեմբերի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերված իրավախախտումները հրապարակման հետ՝ նշենք, որ այն ժամանակ գրանցվել էր առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթի գործարքների 46 դեպք՝ ընդհանուր 9․8 մլն ՀՀ դրամ արժեքով, և 40․3 մլն ՀՀ դրամ տուգանքով։

Ապօրինի գործունեության մասով էլ գրանցվել էր 22 դեպք, որի եկամուտը կազմել է մոտ 59․9 մլն, տուգանքը՝ մոտ 31․4 մլն ՀՀ դրամ, 13 դեպք էլ՝ թույլտվությունների և լիցենզիաների բացակայության գործով, որի արձանագրված խախտումների չափը կազմել է շուրջ 45․2 մլն ՀՀ դրամ։

Ընդհանուր առմամբ ստանում ենք հետևյալ պատկերը, որ հաշվարկային փաստաթղթերի և ապօրինի գործունեությամբ դեպքերի քանակը կրճատվել է, բայց ընդհանուր տուգանքների գումարների չափերի տարբերության արդյունքում տուգանքները ավելացել են 3 մլն ՀՀ դրամով։

Հավելենք նաև, որ ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին գործել միայն օրենքի դաշտում, հետևել դրանց և ստեղծել կայուն և վստահելի բիզնես։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին