Իսրայելա-ամերիկյան հարձակումների հետևանքով Իրանում զոհվել է ավելի քան 200 աշակերտ և ուսուցիչ
Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 200 աշակերտ և ուսուցիչ, հայտարարել է Իրանի կրթության նախարար Ալիռեզա Քազեմին։
«Իրանի վրա թշնամու հարձակումների հետևանքով զոհվել է 206 աշակերտ և ուսուցիչ, իսկ 161 մարդ (աշակերտներից և ուսուցիչներից - խմբ.) վիրավորվել է»,- ասել է Քազեմին իրանական պետական լրատվական գործակալությանը:
Իրանի իշխանությունների տվյալներով՝ հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվն արդեն գերազանցել է 1300-ը։