copy image url
Ներքին Խոսք 5 ամիս առաջ - 22:39 11-03-2026

«Բեզաչոտնի» հայտարարություն․ ԱՀԾ-ն հիմքեր է ստեղծում, որ որոշ ուժերի չգրանցեն

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը փետրվարի 10-ին հայտարարություն տարածեց, թե հետախուզական տվյալներ է ստացել, որ այլ երկրում, հատուկ ծառայությունների անունից ինչ-որ անձինք Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ճնշումներ են գործադրում, որպեսզի վերջիններս հունիսի 7 -ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ֆինանսական և կազմակերպչական բնույթի հարցերով աջակցեն որոշ քաղաքական ուժերի: Հայտարարության մեջ, սակայն, անուններ չեն նշվում։

Անվտանգության հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանը Oragir.News-ին ասաց. «Անհիմն, «բեզաչոտնի» հայտարարություն է պետության անունից՝ առանց հիմնավորման։ Եթե անուններ ու կառույցներ նշեին, կստացվեր հասցեական և պատասխանատու հայտարարություն։ Սակայն տեսնում ենք փուչիկ՝ առանց հիմնավորման։ Այսպիսով՝ ակնհայտ է, որ պետության որոշ կառույցներ իրենց տեղում չեն և չեն հասկանում իրենց պատասխանատվությունը»:

Նահապետյանը ընդգծեց, որ նման հայտարարությունների անորոշությունը նախընտրական փուլում կարող է հիմք ծառայել որոշ կուսակցությունների արգելման համար:

«Ակնհայտ է, որ այսպիսի հայտարարություններ տարածելով՝ պատրաստվում են սահմանափակել մի քանի կուսակցությունների մասնակցությունը ընտրություններին։ Սա քարոզչական հող է նախապատրաստում, և պարզ է, որ հիմնավորում չկա։ Քրիստինե Գրիգորյանի կառույցը տարածում է հիմար, անհիմն հայտարարություններ, կարծես թե տեսնելու համար՝ ում կարող են արգելել մասնակցել ընտրություններին»,- ասաց նա։

Նա ընդգծեց, որ նման անպատասխանատու գործողությունները ոչ միայն վնասում են երկրի ներքին գործընթացներին, այլ նաև ցույց են տալիս պետության կառավարման խոցելիությունը:

«Այս մարդիկ ավելի լավ է գնան գյուղերում բանջարաբոստանային կուլտուրաներ մշակեն, սովորեն քրտնել հողի վրա և արդյունք ստանալ, քան իրենց ուժերը վատնեն երկրի անվան վրա հայտարարություններ տարածելով»,- եզրափակեց Հայկ Նահապետյանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին