copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 17:35 10-03-2026

Իսրայելն անօրինական կերպով սպիտակ ֆոսֆոր է կիրառել Լիբանանում․ Human Rights Watch

Իսրայելական բանակը մարտի 3-ին Լիբանանի հարավային Յոխմոր քաղաքի բնակելի թաղամասերում ապօրինի կերպով սպիտակ ֆոսֆորով զինամթերք է կիրառել, ինչը վտանգ է ներկայացրել խաղաղ բնակիչների համար։

Այս մասին հայտնել է Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպությունը։

Կազմակերպությունը հայտարարել է, որ իրեն հաջողվել է հաստատել ութ լուսանկարների իսկությունը, որոնցում երևում է սպիտակ ֆոսֆորի կիրառումը Յոխմորի բնակելի հատվածում, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության աշխատակիցների գործողությունները՝ տարածքում բռնկված հրդեհները մարելու ուղղությամբ։

Reuters գործակալության տվյալներով՝ իսրայելական բանակը հայտարարել է, որ տեղյակ չէ և չի կարող հաստատել Լիբանանում սպիտակ ֆոսֆորով արկերի կիրառման փաստը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը