copy image url
Ներքին Միտք 5 ամիս առաջ - 21:48 09-03-2026

ՔՊ-ն ու նրա քարոզիչները ամեն օր քայքայում, ուղղակի էրոզիայի են ենթարկում մեր երկրի անվտանգությունը. Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության առաջնորդ Արման Թաթոյանի գրառումը.

Հայաստանի ապագան «միութենական կազմի» մեջ պատկերացնողներն ինձ համար կա՛մ Նիկոլ Փաշինյանի գործակալներն են ու օգնում են նրան, որ «փրկիչ» ներկայանա, կա՛մ շարքային անհայրենիքներ են:

Իսկ հիմա՝ կոնկրետ ՔՊ-ին ու նրա քարոզիչներին. Հայաստանի անկախության «փրկիչնե՛ր», ամեն օր քայքայում եք, ուղղակի էրոզիայի եք ենթարկում մեր երկրի անվտանգությունը ու թաքուն եք պահում մեզանից: Մի քանի օր առաջ փաստերով ամեն ինչ ցույց տվեցի։

Դո՞ւք եք մեր ինքնիշխանության երաշխավորը, դո՞ւք եք դիրքորոշում ակնկալողները։ Ալիևի հայտարարությունները լսում եք, սեղանի տակից դուրս չեք գալիս: Բա խոսեք, բան չունե՞ք ասելու մեր սահմանները ձեր լուռ թույլտվությամբ ձեւափոխող Ադրբեջանին, թե՞ Ադրբեջանի հետ միութենական պետություն էլ դուք ուզենաք մտնել:

Չփորձե´ք մեզ ներքաշել ձեր խաղերի մեջ:

Ահա, թե ինչու եմ ասում, որ ես լինելու եմ Հայաստանի թեկնածուն առաջիկա ընտրություններում։ Ես իմ որոշումներում մշտապես առաջնորդվելու եմ Հայաստանի շահով։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին