Ըստ էության 4 ամիս առաջ - 21:30 09-03-2026

Ըստ էության. «Մեր ձևով»-ն ամբիցիաներ ունի. ուզում է «դևին» միայնակ սպանել, բայց չի կարող

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ԱԺ պատգամավոր, ՄԱՍԿ նախագահ Հովիկ Աղազարյանին։

Նրա հետ խոսել ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներքի քարոզարշավի, Նիկոլ Փաշինյանն ու իր կուսակիցների՝ եթե իրենք չլինեն, պատերազմ կլինի հայտարարության, իմփիչմենթի գործընթացի, այս ընտրություններում 2021-ի ընտրություններից ավելի շատ ձայն ստանալու իշխանականների հայտարարությունների, ընտրություններում պարտվելուց հետո իշխանության խաղաղ փոխանցման, Միութենական պետության կազմում լինելու Վիտալի Բալասանյանի հայտարարության, թոշակների բարձրացման, ՄԱՍԿ-ի ընտրություններին մասնակցելու և մի շարք այլ հարցերի շուրջ։

Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներքին քարոզարշավին, Աղազարյանը նշեց. «Սա դե մի քիչ դուրս է մեր կուսակցական ժողովրդավարության շրջանակներից և ավելի շատ նման է նաև քարոզչության, ասենք ընտրարշավի: Օրենքի խախտում չկա այդտեղ, բնականաբար անում են, թող անեն, բայց երբ քո հարևան երկրում, եղբայրական երկրում տեղի են ունենում սարսափելի իրադարձություններ, որտեղ աղջիկներ են մահանում 7-12 տարեկան, Ամերիկայի և Իսրայելի բարբարոսական գործողությունների արդյունքում էդ ամեն ինչը դառնում է մի քիչ ծամածռության նման»:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի հեռացման մասին, Աղազարյանը նկատեց, որ ամենամեծ ընդդիմադիր ուժը «Մեր ձևով»-ն է, որը, սակայն ամբիցիաներ ունի, ուզում է «դևին» միայնակ սպանել, բայց չի կարող։

Մանրամասները` տեսանյութում.

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել