copy image url
Սպորտ 5 ամիս առաջ - 18:38 09-03-2026

Սերիա Ա․ Միլանը նվազագույն հաշվով հաղթեց Ինտերին, Մխիթարյանը մասնակցեց դերբիին

Իտալական Ա Սերիայի 28-րդ տուրի շրջանակում կայացավ միլանյան դերբին. «Սան Սիրո» մարզադաշտում միմյանց բախվեցին «Միլանն» ու «Ինտերը»։

Դանիելե Դովերիի գլխավորությամբ ընթացող հանդիպումն ավարտվեց «ռոսոներիների» նվազագույն հաղթանակով՝ 1:0 հաշվով։

Հանդիպման հաղթական գոլը 35-րդ րոպեին հեղինակեց «Միլանի» պաշտպան Պերվիս Էստուպինյանը։
«Ներաձուրիների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից։

Հայ ֆուտբոլիստն ուներ հրաշալի հնարավորություն գրավելու Մայք Մենյանի պաշտպանած դարպասը, սակայն նրա հարվածից հետո ֆրանսիացի դարպասապահը վստահ խաղաց՝ որսալով գնդակը։ Մխիթարյանը փոխարինվեց 59-րդ րոպեին։

Խաղի 68-րդ րոպեին վնասվածքի պատճառով ստիպված եղավ խաղադաշտը լքել «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին։

Այս կարևոր հաղթանակի շնորհիվ «Միլանը» վաստակեց 60 միավոր, ամրապնդվեց երկրորդ հորիզոնականում և կրճատեց միավորների տարբերությունը առաջատարից։ «Ինտերը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 67 միավոր։

Հաջորդ տուրում թիմերին սպասվում են հետևյալ հանդիպումները.
Մարտի 14: «Ինտերը» սեփական հարկի տակ կընդունի «Ատալանտային»։
Մարտի 15: «Միլանը» արտագնա խաղում կմրցի Հռոմի «Լացիոյի» հետ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը