copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 20:17 07-03-2026

Նշաձողը՝ 65. ընտրությունների արդյունքում լինելու է հեղափոխություն-3

2026 թվականի խորհրդարանական ընտրություններից շատ չանցած Գյումրիում լինելու է Գյումրի 1։ Այս մասին այսօր Գյումրիում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Վերջին շրջանում տարբեր բրիֆինգներում լրագրողները անընդհատ խոսում են «Գյումրի 2», «Գյումրի 2», քանի որ մենք Գյումրիում ենք, ուզում եմ այդ հարցին ես անդրադառնամ և հստակ արձանագրել, թե ինչ է լինելու առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում լինելու է «Հեղափոխություն 3»։ Մենք 2018 թվականին ընտրություններով արել ենք ներքաղաքական հեղափոխություն, 2021 թվականի ընտրություններում ժողովուրդը մեզ առաջնորդել է դեպի սոցիալ-հոգեբանական և մտածողության հեղափոխություն, 2026 թվականի հունիսի յոթի ընտրություններում մենք հասնելու ենք պատմաքաղաքական հեղափոխության, որը մեզ, Հայաստանի ժողովրդին յոլա գնալու, գոյատևման քաղաքականության ցիկլից դուրս է բերելու և դուրս է բերելու զարգացման հարատև պետության օրակարգի ռեսուրսների վրա դնելու։

Բայց նաեւ Գյումրիում լինելու է «Գյումրի 1», մենք մոռանում ենք, որ Գյումրիում հեղափոխություն տեղի չի ունեցել, Գյումրին հեղափոխական իշխանություն չի ունեցել և 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից շատ չանցած Գյումրիում լինելու է «Գյումրի 1»։

Հիմա հաջորդը, ես ուզում եմ մենք արձանագրենք, որ այս ընտրություններում ժողովրդին պետք է ոչ թե պարզապես հաղթանակ Հայաստանի Հանրապետությունում, պետությանը և մեր ժողովրդին պետք է, որ խաղաղության թիմը ստանա բացարձակ սահմանադրական մեծամասնություն։ Մեր նշաձողը 65%-ն է այս ընտրություններում»,– ասել է նա։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»