copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 16:43 07-03-2026

Իրանի այաթոլլաները կոչ են արել արագացնել գերագույն առաջնորդի ընտրությունները

Իրանցի երկու բարձրաստիճան այաթոլլաներ կոչ են արել արագացնել Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդի ընտրության գործընթացը: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը:

Այաթոլլա Մաքարեմ Շիրազիի խոսքով՝ այս կարևոր հարցի ժամանակին լուծումը կհանգեցնի ազգային հեղինակության ամրապնդմանը և գործերի լավագույն կազմակերպմանը:

Իր հերթին, այաթոլլա Նուրի Համեդանին ընդգծել է, որ ակնկալում է Իրանի նոր Գերագույն առաջնորդի պաշտոնի ստանձնման գործընթացի արագացում:

Ըստ այաթոլլա Համեդանիի՝ դա թույլ կտա «միաժամանակ ընկճել թշնամուն և պահպանել ազգի միասնությունն ու համերաշխությունը, որն այս պահին առկա է ողջ երկրում, ինչպես նաև աջակցել երկիրը ագրեսորից պաշտպանող մեր հզոր զինված ուժերին»:

Ամերիկյան լրատվամիջոցները զոհված այաթոլլայի որդուն՝ Մոջթաբա Խամենեիին, անվանում են գերագույն առաջնորդի պաշտոնի համար մրցապայքարի գլխավոր ֆավորիտներից մեկը։

Ամենից շատ դիտված