Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 22:00 06-03-2026

Մայրն անչափահաս երեխայի միջոցով TikTok-ում գումար է մուրում. ՄԻՊ-ը կզբաղվի խնդրով

Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում անչափահաս երեխան, որը պետք է վայելի իր անդորրն ու պատրաստվի հաջորդ օրվա դասերին, հայտնվում է TikTok հարթակում։

Oragir.News-ը պարբերաբար արձանագրել է, որ երեխայի մայրն ամեն գիշեր՝ այն ժամին, երբ երեխան պետք է քնի, միացնում է TikTok սոցիալական ցանցի ուղիղ եթերը, ասում, որ երեխան պարի, և գումար խնդրում օգտատերերից։

Ըստ որոշ տվյալների երեխան ունի առողջական խնդիրներ:

Սա պարբերական բնույթ կրող երևույթ է, որը ոչ միայն խաթարում է երեխայի քունն ու հանգիստը, այլև անհնարին է դարձնում նրա դպրոց հաճախելը։ Այս երևույթ իրավական համարժեք գնահատական կարող է ստանալ։

Oragir.News-ը կապ հաստատեց պատասխանատու կառույցների հետ հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից , Արմավիրի մարզպետարանից, Միասնական սոցիալական ծառայությունից հայտնեցին, որ հնարավորինս սեղմ ժամկետներում կփորձեն իրականացնել ընտանիքի նույնականացումը և ձեռնարկել համապատասխան քայլեր:

Առերևույթ այսպիսի իրավիճակներում խախտում են մի շարք իրավական նորմեր։

Մասնագետների պնդմամբ՝ ամենակարճ ճանապարհը խնամակալության հանձնաժողովին դիմելն է, որն ի պաշտոնե պարտավոր է զբաղվել երեխայի իրավունքների պաշտպանությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը