Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 09:41 06-03-2026

Առավոտյան սուրճի փոխարեն՝ Բաստա. վարչապետի բարի լույսի նոր հիթը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս առավոտ իր «բարի լույսը» կրկին երաժշտական տրամադրությամբ է սկսել։

Վարչապետի հրապարակած տեսանյութում առավոտյան ողջույնը հնչում է ռուս ռեփեր Բաստայի «Сансара» հիթի ներքո։ Վարչապետի ընտրած երգը ոչ միայն հիթ է, այլ նաև բավական «փիլիսոփայական» մտքեր ունի։

Երգի գաղափարախոսությունը խոսում է սերունդների շարունակականության, կյանքի շրջապտույտի և այն մտքի մասին, որ մարդիկ գալիս ու գնում են, բայց ինչ-որ կերպ շարունակում են ապրել իրենց հաջորդների մեջ։

Ահա երգի փիլիսոփայական մտքերը՝ մեզ չեն կարող ջնջել. մենք ապրում ենք հակառակվելով, ուսուցիչը շարունակվում է իր աշակերտի մեջ, մեր երեխաները մեզանից լավը կլինեն։

Ամենից շատ դիտված