Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:15 11-04-2024

Վարչապետի ավտոշարասյունը ոչ միայն կարմիր լույսի տակ չի կանգնում, այլև մարդ է սպանում. Փաշինյանը խաբել է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի մայիսի 5-ի մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակած «փաստ N93-ը` «Նոր Հայաստան»-ի մասին» զեկույցում հայտարարեց. «ՀՀ վարչապետի ավտոշարասյունը կանգ է առնում լուսացույցի արգելող նշանի տակ, բացառությամբ հատուկ դեպքերի, և քաղաքացիներին զիջում է ճանապարհը հետիոտնային անցումների վրա»։
Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթը հարկ է համարում հիշեցնելու, որ այս ելույթից երեք ամիս առաջ՝ 04.02.2019 թվականին, համացանցում տեսանյութ տարածվեց, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի շարասյունը Երեւանի կենտրոնում՝ Ամիրյան փողոցում, կոպտորեն խախտում ճանապարհային երթեւեկության կանոնները, ստեղծում վթարային իրավիճակ։

2020 թվականից ի վեր Նիկոլ Փաշինյանին սպասարկող ավտոշարասյունը մեծացել է, եւ մինչ վարչապետի տեղաշարժի մեկնարկը, ոստիկանությունը կաթվածահար է անում երթեւեկությունը այն փողոցներում, որոնցով պետք է անցնի Նիկոլ Փաշինյանի շարասյունը։
2022 թվականի ապրիլի 26-ին՝ երեկոյան ժամը 18։05-ի սահմաններում, Երեւանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունը, մասնավորապես՝ ոստիկանության սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացի Սոնա Մնացականյանին, որը գտնվում էր հղիության 8-րդ ամսում։

Այդ ժամանակ շարասյունը Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էր Ազգային ժողով՝ ՔՊ խմբակցության հետ հանդիպման։ Վրաերթի ենթարկելուց հետո ավտոմեքենան մի պահ կանգնում է, այնուհետև շարունակում է ընթացքը։ Վրաերթից որոշ ժամանակ անց շտապօգնության մեքենայով Սոնա Մնացականյանին տեղափոխում են «Նաիրի» բժշկական կենտրոն, սակայն, արդեն մահացած վիճակում։

Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց. ապրիլի 26-ին ձերբակալվեց վրաերթի ենթարկողը՝ ոստիկանության մայոր, ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի հրամանատար 51-ամյա Արամ Նավասարդյանը։ Ապրիլի 29-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նա ազատ արձակվեց։

Այդ դեպքից հետո Նիկոլ Փաշինյանի տեղաշարժի ժամանակ հետիոտնային անցումների երկու կողմերում մի շարք ոստիկաններ են կանգնում արգելելու համար քաղաքացիների տեղաշարժը:
Վարչապետի ավտոշարասյունը ոչ միայն կարմիր լույսի տակ չի կանգնում, այլեւ մարդ է սպանում։»

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ

Ձեզ գուցե հետաքրքրի