Բրազիլիայում գտնվող այս կեշյու ծառը գրավում է շուրջ 8500 քմ՝ 500 մետր պսակի պարագծով։ Թեև թվում է պուրակ, այն իրականում մեկ ծառ է։ Նրա ճյուղերը, երբ հասնում են գետնին, արմատ են գցում՝ ստեղծելով նոր բներ և թույլ տալով ծառին տարածվել։
Ծառի տարիքը մոտ 130 տարի է, և այն գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենամեծ պտղատու ծառը։ Սեզոնի ընթացքում այն տալիս է մինչև 60 հազար կեշյու պտուղ։