Ներքին 6 ամիս առաջ - 16:23 05-03-2026

Ինձ ապտակողն անչափահաս չէ, իր թևն էլ չեմ վնասել․ Լիանա Զուրաբյան

Երեկ համացանցում մեծ տարածում գտավ այն, որ երիտասարդ տղա ապտակել է Լիանա Զուրաբյանին: Այսօր Oragir News-ը կապ հաստատեց Լիանայի հետ՝ իրավիճակը հասկանալու համար: Լիանան նշեց․ «Քննչականից դուրս եմ եկել, համարվել եմ տուժող»:

Նա նաև ասաց, որ տղայի ծնողները դեռ չեն խնդրել ներողություն։ «Նա զանգահարեց և ասաց՝ «Դուք չգիտեք, ում հետ գործ ունեք», – հավելեց նա»:

Լիանան ընդգծեց, որ տղայի պահվածքը չի կարելի ընդհանրացնել. «Ես սխալ եմ ասել, որ սա Բերդավանի պատկերն է, իրականում շատ լավ մարդիկ կան այնտեղ», – ասաց նա։

Լիանան անդրադարձավ նաև տղայի պնդմանը, թե թևը վնասվել է․ «Ռենգեն անցկացնելուց պարզվեց, որ ոչինչ չի եղել։ Սա ուղղակի անեկդոտ է. ինձ խփել է, բայց իր թևն է վնասվել», – ասաց նա։

Նա ընդգծեց, որ իր իրավունքն է եղել դեպքը նկարահանել և լուսաբանել՝ որպեսզի ցինիզմը վերանա․ «Բացի դա, տղան սպառնացել էր, որ կգնա հյուրատուն և կսպանի նրանց», – ասաց նա։

Լիանան նշեց, որ ձայն է բարձրացրել որպեսզի վերանա բուլինգի վտանգը։ Լիանան նաև հաստատեց, որ տղան անչափահաս չէ. «Ոստիկանությունից հայտնել են, որ նա չափահաս է», – եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ