Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 22:24 03-03-2026

Թուրքիան ռազմական ոլորտում ամենաշատ ներդրում անող երկրներից է

Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտը (SIPRI) հրապարակել է ռազմական ոլորտում ամենաշատ ներդրումներ անող երկրների ցանկը։

Ըստ այդմ՝ ամենաշատ ներդրում անող երկրների ցանկը գլխավորում է Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ տարեկան 997 մլրդ դոլարով։ 2-րդ տեղում Չինաստանն է՝ 314 մլրդ դոլար ռազմական ծախսով։ 3-րդ տեղում Ռուսաստանն է՝ 149 մլրդ դոլարով, 4-րդ տեղում Գերմանիան է՝ 89 մլրդ դոլարով, իսկ 5-րդ տեղում Հնդկաստանն է՝ 86 մլրդ դոլար ռազմական ծախսով։

Թուրքիան այդ ցանկում զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը՝ 25 մլրդ դոլարով, իսկ Իրանը՝ 34-րդը՝ 8 մլրդ դոլար ռազմական ծախսով։

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված