copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 16:10 03-03-2026

Ֆասթ Բանկը տեղաբաշխում է միաժամանակ երկու տեսակի դոլարային պարտատոմսեր  

Ֆասթ Բանկը սույն թվականի փետրվարի 23-ից առաջին և երկրորդ տրանշներով մեկնարկել է դոլարային արժեկտրոնային պարտատոմսերի միաժամանակյա երկու տեղաբաշխում՝ 5 միլիոն և 3 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր թողարկման ծավալով։

Առաջին տրանշի պարտատոմսերն ունեն 5 միլիոն ԱՄՆ դոլար ծավալ և թողարկվել են 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով։ Այս ծավալով պարտատոմսերն ապահովում են տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերություն և ունեն 24 ամիս մարման ժամկետ (23․02․2028թ․)։

Երկրորդ տրանշի պարտատոմսերը թողարկվել են 3 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով և տեղաբաշխվում են 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով՝ 48 ամիս մարման ժամկետով (23․02․2030թ.)։ Այս պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 6․25%։

Հավելենք նաև, որ ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված արտոնության համաձայն՝ տվյալ պարտատոմսերից ստացվող եկամուտն ազատված է եկամտային հարկից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

Ֆասթ Բանկի դոլարային արժեկտրոնային պարտատոմսերը տեղաբաշխվելու են մինչև ս․թ․ հունիսի 30-ը։

Ֆասթ Բանկն իր հաճախորդներին հնարավորություն է տալիս պարտատոմսերի ձեռքբերումն իրականացնել ինչպես Բանկի գործող 39 մասնաճյուղերում, այնպես էլ ամբողջովին հեռավար եղանակով՝ Fast Bank Mobile հավելվածի կամ առցանց բանկինգի միջոցով։ Ձեռք բերված պարտատոմսերն ու դրանց ողջ նկարագիրն արտացոլվելու է հավելվածի «Իմ պարտատոմսերը» բաժնում։

ՀՀ ԿԲ նախագահի 2026 թվականի հունվարի 29-ի թիվ 1/44Ա որոշմամբ գրանցվել է պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը։

Ծրագրային ազդագրի, Ազդագրի լրացման և Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել հետևյալ հղումով, իսկ թղթային տարբերակները` այցելելով Ֆասթ Բանկի գլխամասային գրասենյակ կամ Բանկի ցանկացած մասնաճյուղ։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ