Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 11:38 03-03-2026

Ո՞նց ա տարիների խնդիրը Կառավարության զանգով լուծվում, սա մանիպուլյացիա չի՞. Դանիելյանը՝ Ղալամքարյանին

«Էդ ո՞նց ա լինում, որ տարիներով կուտակված խնդիրը Կառավարության զանգով կարգավորվում ա, բա սա մանիպուլյացիա չի՞: Այսինքն՝ կարող են զանգել ու խողովակաշարերը խնդիր չունենա՞ն», - ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հարցն ուղղեց Ջրային Կոմիտեի նախագահին:

Վերջինս վստահեցրեց՝ ոչ մի մանիպուլյացիա չկա:

«Մանիպուլյացիա չկա, գաղտնիք էլ չկա, արդեն նշեցի, որ ներդրումներ են արվում ենթակառուցվածքների արդիականացման ու վերանորոգման ուղղությամբ, դրանց արդյունքում ունենալու ենք խնայված ջուր: Չմոռանանք նաև նոր հայտնաբերված ջարղբյուրների մասին:

Եթե քաղաքացիներին մոլորության մեջ գցելու նպատակ ունենայինք, չէինք ասի, որ այո՛, թաղամասեր լինելու են, որ 17-ժամյա գրաֆիկ են ունենալու, չէինք ասի, որ կլինեն բարելավված ժամանակացույցով թաղամասեր, բայց այդ բարելավումը կլինի 3-4 ժամվա բարելավում:

Կասեինք՝ ժողովուրդ ջան, ձեզ 24 ժամ ջուր ենք մատակարարելու» - արձագանքեց Ղալամքարյանը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան