Ուղիղ եթեր
Բաստիոն 3 ամիս առաջ - 21:30 02-03-2026

Բաստիոն․ Նիկոլ Փաշինյանն ինքն է ստեղծել իրեն՝ Աննա Հակոբյանի հետ․ Աշոտ Բլեյան

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Oragir.News-ի «Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանին:

Նրա հետ խոսել ենք մի շարք հետաքրքիր թեմաների, այդ թվում՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ֆինանսավորման, վերանորոգման հիմնախնդիրների, գործունեության և կրթական առանձնահատկությունների մասին. Աշոտ Բլեյանը շեշտել է, որ իրենք աշխատում են հանուն Հայաստանի Հանրապետության՝ անկախ իշխող ուժերից:

Նա վստահություն հայտնեց, որ առաջացած խնդիրները կլուծվեն, և Բլեյան կրթական ցանցը դեռ կգործի Հայաստանով մեկ:

Անդրադարձ է եղել այժմ գործող կրթական չափորոշիչների, դպրոցների փակման հարցին. մեր հյուրը համոզմունք հայտնեց, որ անկախությունը անմիջական կապ ունի կրթական համակարգի հետ, հետևաբար եթե դպրոցական համակարգը վատն է, Հայաստանի Հանրապետությունը ևս չի ձևավորվել:

Խոսելով 2018 թվականի հեղափոխության մասին՝ Աշոտ Բլեյանը նշեց, որ այն ապաշխարելու և սխալներն ուղղելու հնարավորություն էր, սակայն, ցավոք, մսխվեց, քանի որ հենց հրապարակից սկսած՝ կառավարման սխալ ձև ընտրվեց. այնուամենայնիվ, հյուրը վստահություն հայտնեց, որ այդ հնարավորությունը դեռ կներկայանա, քանի որ մենք պարտավոր ենք մեր սերունդներին հայրենիք ու երկիր ժառանգել:

Ինչ վերաբերում է իր կողմից Նիկոլ Փաշինյանին քաղաքականություն բերելուն՝ Աշոտ Բլեյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է ստեղծել իրեն՝ Աննա Հակոբյանի հետ, ինքն է հարթել իր ճանապարհը:

Քննարկվել են նաև մի շարք այլ հարցեր:

Մանրամասները՝ տեսանյութում:

Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել