copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 19:54 02-03-2026

Գերմանիայի կանցլեր Մերցը կմեկնի Վաշինգտոն

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մարտի 3-ին կմեկնի Վաշինգտոն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Մերցը կլինի առաջին եվրոպացի առաջնորդը, որը կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների սկզբից ի վեր: Այս գործողությունները փակել են աշխարհի նավթի փոխադրման կարևորագույն ուղիներից մեկը և քաոսի մեջ գցել համաշխարհային օդային տրանսպորտը։

Մերցն այս գործողությունների առնչությամբ որևէ քննադատություն չի հնչեցրել:
«Մենք գիտակցում ենք դիլեման»,- ասել է նա:

Մերցը բացատրել է, որ վերջին տասնամյակների ընթացքում կրկնվող փորձերը հետ չեն պահել Իրանին միջուկային զենք ստանալու կամ սեփական ժողովրդին ճնշելու փորձերից։

«Այսպիսով, մենք չենք պատրաստվում դասախոսություններ կարդալ մեր գործընկերների համար՝ Իրանի դեմ նրանց ռազմական հարվածների վերաբերյալ: Անկախ բոլոր կասկածներից՝ մենք կիսում ենք նրանց նպատակներից շատերը»,- ասել է Մերցը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել