copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 13:40 02-03-2026

Բացառվում է. «Հայկական ժամանակ»-ը ընդդիմադիր լրատվամիջոց չի դառնա

«Ոչ, բացառվում է, որ «Հայկական ժամանակ»-ը դառնա ընդդիմադիր լրատվամիջոց»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Գագիկ Ավետիսյանը, անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է «Հայկական ժամանակ»-ը Աննա Հակոբյանի ու Նիկոլ Փաշինյանի բաժանումից հետո դառնա ընդդիմադիր լրատվամիջոց։

Նշենք, որ նախորդ շաբաթ Աննա Հակոբյանը տեսանյութ էր հրապարակել՝ հայտնելով, որ հեռանում է կառավարական առանձնատնից։ Դրան հաջորդեց Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը, որով նա հայտնել էր, որ հարգանքով է վերաբերվում Աննա Հակոբյանի որոշմանը։

Դիտարկմանը, ինչ է սպասվում օրաթերթին, հաշվի առնելով, որ Աննա Հակոբյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն է և միևնույն ժամանակ փաստացի փաստաթղթերով համարվում է դրա սեփականատերը, Գագիկ Ավետիսյանը նկատեց․ «Անձնական հարցեր չեմ մեկնաբանում։ Լրատվամիջոցը բնականոն հունով աշխատում է»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը