copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 13:41 01-03-2026

ՀՀ քաղաքացիներն այսուհետ կկարողանան ՌԴ մուտք գործել միայն անձնագրերով, այդ թվում՝ դիվանագիտական

Հայաստանի քաղաքացիներն այսուհետ կկարողանան Ռուսաստան մուտք գործել միայն անձնագրերով, այդ թվում՝ դիվանագիտական. այլ փաստաթղթեր կհանվեն թույլատրելիի ցանկից

Առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին 2000 թ. ռուս-հայկական համաձայնագրում փոփոխությունների նախագիծը հավանության է արժանացել ՌԴ կառավարության կողմից, փաստաթղթին ծանոթացել Է ՏԱՍՍ-ը:

Գործող համաձայնագրով՝ ՀՀ քաղաքացիները կարող են ՌԴ այցելել նաև ծննդյան վկայականով (մինչև 16 տարեկան երեխաների համար), ՀՀ մի շարք իրավապահ և դատական մարմինների զինվորականների և աշխատակիցների անձը հաստատող փաստաթղթերով, օդանավի անձնակազմի անդամի թռիչքային վկայականով և երկաթուղային տրանսպորտի աշխատակցի անձը հաստատող փաստաթղթով (գնացքի բրիգադների կազմում ուղևորվելիս):

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg