Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 20:30 28-02-2026

Իրանում պատերազմ է սկսվել, պայթյուններ են լսվում, «Զվարթնոցում» չվերթներ են հետաձգվել․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է փետրվարի 28-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Իրինա Ատանյանի մեկնաբանությամբ:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը և Միացյալ Նահանգները համատեղ ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ՝ այն անվանելով «Իրանում ահաբեկչական ռեժիմից բխող էքզիստենցիալ սպառնալիքի վերացման» գործողություն:

«47 տարի Այաթոլլահի ռեժիմը բղավում էր «մա՛հ Իսրայելին», «մա՛հ Ամերիկային»: Նա թափեց մեր արյունը, սպանեց շատ ամերիկացիների և ոչնչացրեց սեփական ժողովրդին: Այս մահաբեր ահաբեկչական ռեժիմին չի կարելի թույլ տալ զինվել միջուկային զենքով»,- ասել է Նեթանյահուն՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «պատմական առաջնորդության համար»:

Նա կոչ է արել Իրանի ժողովրդի բոլոր շերտերին՝ պարսիկներին, քրդերին, ադրբեջանցիներին, բելուջներին և ահվազիներին, «թոթափել բռնակալության լուծը»: Իսրայելի վարչապետը նաև հորդորել է իր երկրի քաղաքացիներին հետևել քաղաքացիական պաշտպանության հրահանգներին և ցուցաբերել համբերություն:

Իսրայելական ԶԼՄ-ները հաստատում են, որ սա համատեղ ամերիկա-իսրայելական օպերացիա է: Իսրայելի բանակը հայտարարել է երկրում արտակարգ դրություն մտցնելու և օդային տարածքը փակելու մասին: Իսրայելի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտնել է Իրանի դեմ հարձակումը սկսելու մասին:

Իրանական Mehr գործակալության փոխանցմամբ՝ փետրվարի 28-ի առավոտյան Թեհրանի կենտրոնում մի քանի հզոր պայթյուն է որոտացել: Իրանական մամուլը հայտնում է նոր պայթյունների մասին:

Իրանի իրավիճակի պատճառով ուշացումներ են գրանցվել նաև Հայաստանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Օդանավակայանի առցանց չվատախտակի տվյալների համաձայն՝ փետրվարի 28-ին ԱՄԷ-ից և Ռուսաստանից իրականացվող մի շարք չվերթներ (դեպի Աբու Դաբի, Դուբայ, ինչպես նաև Մոսկվայից և Եկատերինբուրգից) ուշացումներ են գրանցել: Նախնական տեղեկություններով՝ չվացուցակի փոփոխությունները կապված են Իրանում ստեղծված իրավիճակի և օդային տարածքի սահմանափակումների հետ:


ԴՕԿ կուսակցության այսօրվա համագումարում որոշում է ընդունվել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ԴՕԿ դաշինքի վարչապետի թեկնածուն լինելու է «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանը, ով ներկայումս գտնվում է ԱՄՆ-ի Հենդերսոնի բանտում: Այս մասին, փոխանցում է «Ազատությունը»։

Ղուկասյանը ձայնային ուղերձ է հղել կուսակիցներին՝ հայտարարելով, որ ԴՕԿ-ը ընտրություններին գնում է իր գլխավորությամբ, և ինքն է լոկոմոտիվը: Նա հույս է հայտնել, որ առաջիկայում դուրս կգա բանտից՝ նշելով, որ բանտային պայմաններն այնքան ծանր են, որ «շունն անգամ չէր դիմանա»:

Վարդան Ղուկասյանը ցանկություն է հայտնել ԱՄՆ-ից տեղափոխվել Ռուսաստան: Ամերիկյան դատարանը, որը Ղուկասյանին մեղավոր է ճանաչել միգրացիոն կարգը խախտելու մեջ, մերժել է Հայաստանի իշխանությունների՝ նրան արտահանձնելու պահանջը: Հայաստանում նրա դեմ քրեական գործեր են հարուցված շորթման, բռնության կոչերի և դատավորին սպառնալու համար, սակայն Ղուկասյանն իրեն մեղավոր չի ճանաչում:

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագրի» ներկուսակցական քարոզարշավի մեկնարկի մասին: Այսօր՝ փետրվարի 28-ին, նրանք այցելում են Արմավիրի և Արարատի մարզեր: «Քաղաքացիների հետ կշփվենք, կզրուցենք, տպավորություն կկիսենք նրանց հետ և այդպես շարունակ»,- նշել է նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ