copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 19:45 27-02-2026

Թուրքիան և Վատիկանը կհամագործակցեն հետախուզության ոլորտում

Թուրքիան և Վատիկանը համաձայնության են եկել ֆինանսական հետախուզության ոլորտում համագործակցության վերաբերյալ։

Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարության ֆինանսական հանցագործությունների հետաքննության խորհրդի (MASAK) և Վատիկանի պետական ​​վերահսկողական և ֆինանսական միության մարմնի միջև ստորագրվել է հանցագործությունների և ահաբեկչության ֆինանսավորումների, փողերի լվացման ֆինանսական հետախուզության փոխանակման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Այն պաշտոնապես ուժի մեջ է մտել և հրապարակվել Թուրքիայի «Resmi gazete» պաշտոնական տեղեկագրում։

Ըստ հուշագրի՝ կողմերը պարտավորվում են ապահովել տեղեկատվության փոխանակում այն ​​իրավիճակներում, որոնք կարող են պահանջել հետաքննությունների և դատական ​​հետապնդումների նախաձեռնում համապատասխան երկրների իրավասու մարմինների կողմից։ Դրա նպատակն է պայքարել կասկածելի փողերի լվացման, դրան առնչվող հանցագործությունների և ահաբեկչության ֆինանսավորման դեմ։

Դա երկու կողմերին հնարավորություն կտա արդյունավետ կերպով փոխանակել տվյալներ իրենց հետաքննության և աուդիտի գործընթացներում։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել