copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 20:06 27-02-2026

Պետդեպն Իսրայելում ԱՄՆ դեսպանության աշխատակիցներին կարգադրել է հեռանալ

Պետքարտուղարությունը կարգադրել է Իսրայելից հեռանալ ԱՄՆ դիվանագետների ընտանիքների անդամներին և դեսպանության այն աշխատակիցներին, որոնք զբաղված չեն հույժ կարևոր պարտականությունների կատարմամբ։

Այս մասին ասված է Իսրայելում ԱՄՆ դեսպանության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«Անվտանգության հետ կապված ռիսկերի պատճառով Պետքարտուղարությունը փետրվարի 27-ին արտոնել է Իսրայելում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության այն աշխատակիցների մեկնումը, որոնք զբաղված չեն հույժ կարևոր պարտականությունների կատարմամբ, ինչպես նաև ԱՄՆ կառավարության աշխատակիցների ընտանիքների անդամների մեկնումը»,- ասվում է հայտարարության մեջ:

Գերատեսչությունը նաև խորհուրդ է տալիս վերանայել դեպի Իսրայել և Արևմտյան ափ մեկնումները՝ «ահաբեկչության և քաղաքացիական անհանգստության պատճառով», ինչպես նաև չմեկնել Գազայի հատված, Իսրայելի հյուսիս և Եգիպտոսի հետ սահմանի մի հատված։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել