copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 13:35 27-02-2026

Արագածի փրկարարները, հաղթահարելով մի քանի կմ մերկասառույց ճանապարհը, 2 հղիների մոտեցրել են շտապօգնությանը

Այսօր՝ փետրվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, մեծ դժվարությամբ հաղթահարելով մոտ 3 կիլոմետր մերկասառույց ճանապարհը, Մելիք գյուղից հղի կնոջը հատուկ թրթուրավոր ավտոմեքենայով մոտեցրել են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհն սպասարկող ճանշինը ոչ մի աշխատանք չի կատարել, ինչի պատճառով էլ հղիին հարազատները չեն կարողացել տեղափոխել հիվանդանոց և նրանց օգնության են հասել փրկարարները, «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի բժիշկները։

Արդեն ծննդկանին բարեհաջող շտապօգնության ավտոմեքենան տեղափոխեց հիվանդանոց, որից հետո Արագածի հրշեջ-փրկարարները հերթական կանչը ստացան հղիի վերաբերյալ, այս անգամ՝ Շենկանի գյուղից, որտեղ նույնպես ճանապարհը պատված է ձյան շերտով ու բավականին դժվարանցանելի է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ