Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 23:42 26-02-2026

Իրազեկում՝ գազաբալոնների վկայագրման գործընթացի նկատմամբ պարտադիր տեսաձայնագրման պահանջի մասին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին) հարկ է համարում իրազեկել, որ 𝟐𝟎𝟐𝟔 թվականի փետրվարի 𝟐𝟔-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունել է ՀՀ կառավարության 𝟐𝟎𝟐𝟏 թվականի դեկտեմբերի 𝟗-ի 𝐍 𝟐𝟎𝟏𝟏-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշում։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 𝟐𝟎𝟐𝟏 թվականի դեկտեմբերի 𝟗-ի 𝐍 𝟐𝟎𝟏𝟏-Ն որոշմամբ սահմանվում է սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման ու պարբերականության կարգը։

Գազաբալոնների պարբերական վկայագրման գործընթացում առկա իրավական բացերի վերաբերյալ Տեսչական մարմինը գրությամբ դիմել էր ոլորտային քաղաքականություն մշակող Լիազոր մարմնին՝ առաջարկելով կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ։

Արդյունքում, ընդունված որոշմամբ սահմանվել են հետևյալ նոր պահանջները.
Գազաբալոնների պարբերական վկայագրման գործընթացը պարտադիր տեսագրվում է։

Տեսագրությունը պետք է ներառի ավտոտրանսպորտային միջոցը, հաշվառման համարանիշը և վկայագրման գործընթացը։ Տեսագրությունները պահպանվում են առնվազն 𝟔 ամիս։

Առանց տեսագրման վկայագրումն արգելվում է։

Տեսագրումն իրականացվում է ապաանձնավորված տարբերակով (բացառությամբ վկայագրումն իրականացնող անձի համաձայնության դեպքերի)։

Տեսագրությունների պահպանման և սարքավորումների անխափան աշխատանքի ապահովման պարտավորությունը կրում են վկայագրում իրականացնող կազմակերպությունները։

Պահանջի դեպքում տեսագրությունները լիազոր մարմնին կամ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին տրամադրվում են 𝟓 աշխատանքային օրվա ընթացքում։

Նշված փոփոխություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո՝ 𝟐𝟎𝟐𝟔 թվականի մարտի 𝟐𝟔-ին։

Փոփոխությունների նպատակն է ապահովել գազաբալոնների պարբերական վկայագրման գործընթացի թափանցիկությունը, բարձրացնել անվտանգության մակարդակը և ուժեղացնել վերահսկողությունը։

Տեսչական մարմինը գազաբալոնների պարբերական վկայագրում իրականացնող տնտեսվարողներին հորդորում է խստորեն պահպանել օրենսդրությամբ սահմանված պահանջները և պատշաճ կերպով իրականացնել վկայագրման գործընթացը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան