copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 12:25 20-08-2025

Զենքով պարգևատրված անձանց համար սահմանված են պարտադիր պահանջներ․ իրազեկում

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հիշեցնելով, որ զենքով պարգևատրված անձանց համար սահմանված են պարտադիր պահանջներ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ զենքով պարգևատրված անձինք պարտավոր են 2023 թ. հունիսի 1-ից երկու տարվա ընթացքում ՆԳՆ ոստիկանություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետով նախատեսված՝ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր, զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ։

Սահմանված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում զենքը ոստիկանությունը մալում է և վերադարձնում տիրոջը:

Մինչև 2025 թվականի հունիսի 1-ը քննության հավաստագիր և բժշկական փաստաթղթեր չներկայացրած անձինք, օրենքով սահմանված կարգով, զենքը կարող են հանձնել քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց վաճառելու կամ պետական ռազմականացված կազմակերպություններին՝ նվիրելու նպատակով։

Վաճառքը պետք է իրականացվի քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով՝ առուվաճառքի պայմանագրի տեսքով՝ այդ մասին նախապես տեղեկացնելով զենքի հաշվառման վայրի ոստիկանության համապատասխան ստորաբաժանում։

Անձը զենքը կարող է նվիրել նաև ցանկացած պետական ռազմականացված կազմակերպության․ այս դեպքում նվիրատուն գրավոր ներկայացնում է այդ մասին, այնուհետև ընդունվում է ՀՀ կառավարության որոշում՝ գույք ընդունելու վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում