Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 19:49 26-02-2026

Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել են «Հարավային գազային միջանցքի» համագործակցության հարցերը

Ներդրումներ, առևտուր, տրանսպորտ և լոգիստիկա, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, էներգետիկա, կապ՝ սրանք այն հարցերն են, որոնք, ըստ էկոնոմիկայի նախարարության, Մարիամ Քվրիվիշվիլին քննարկել է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ։

Մարիամ Քվրիվիշվիլիի և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքաել Ջաբարովի հանդիպումը տեղի է ունեցել Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ գործարար համաժողովի շրջանակներում։

«Հանդիպման ժամանակ ընդգծվել է Վրաստանի կարևոր դերը տարածաշրջանում խաղաղության և կապի ամրապնդման գործում։ Նշվել է, որ եռակողմ համաժողովն անցկացվում է 2012 թվականից և տարիների ընթացքում ձևավորվել է որպես եռակողմ տնտեսական համագործակցության արդյունավետ հարթակ։

Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ է եղել երկրների միջև նավթի և գազի փոխադրման ոլորտում համագործակցությանը։

Ընդգծվել է նաև երկու երկրների արդյունավետ համագործակցությունը Հարավային գազային միջանցքի շրջանակներում, որի միջոցով ադրբեջանական բնական գազը Վրաստանի տարածքով տարանցվում է դեպի թուրքական և եվրոպական շուկաներ», — ասված է էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը մասնակցել են էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարարներ Գենադի Արվելաձեն, Թամար Իոսելիանին, Իրակլի Նադարեիշվիլին և Ադրբեջանի Հանրապետությունում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն։

Aliq.ge

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան