copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 18:35 26-02-2026

Հայ-լեհական հարաբերությունները առանց որևէ նախապայմանի են. Տուսկը՝ Փաշինյանին

Թե՛ հայ-լեհական հարաբերությունները, թե՛ մեր անձնական հարաբերություններն ընկերություն են, և դա առանց որևէ նախապայմանի է։

Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ընթացքում ասել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը:

«Լեհաստանում շատ ենք գնահատում հայերին: Նաև պետք է ամբողջ հանրությանը ներկայացնել, որ չափազանց կարևոր է խաղաղությունը, խաղաղությունը առաջնահերթ կետ է: Դա բարդ ճանապարհ է և պահանջում է մեծ աշխատանք, ինչը շատ գովելի է և գնահատվում է իմ կողմից: Ցանկանում եմ հայ ազգին և Ձեզ հաջողություն այդ ճանապարհին»,- ասել է Լեհաստանի վարչապետը:

Ամենից շատ դիտված