copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 23:28 25-02-2026

Իրանը կարծում է, որ հնարավոր է Ժնևում ԱՄՆ-ի հետ հավասար համաձայնության հասնել

Իրանը կարծում է, որ հնարավոր է Ժնևի բանակցություններում արդար և հավասարակշռված համաձայնության հասնել Միացյալ Նահանգների հետ։

Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հնդկական India Today հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ես կարծում եմ, որ արդար, հավասարակշռված և անաչառ համաձայնագիրը հասանելի է, և մենք կարող ենք դրան հասնել»,- ասել է Արաղչին։

«Ես մեկնում եմ Ժնև՝ ամերիկյան թիմի հետ մեր բանակցությունների երրորդ փուլին մասնակցելու համար։ Անցյալ անգամ մենք որոշակի առաջընթաց գրանցեցինք և կարողացանք գտնել փոխըմբռնում։ Ես հավատում եմ, որ դրա վրա հիմնվելով՝ մենք կարող ենք ինչ-որ բան կառուցել համաձայնագրի, գործարքի տեսքով»,- ասել է նախարարը՝ խոսելով Ժնև մեկնելուց առաջ։

Արտգործնախարարի խոսքով՝ Ժնևում համաձայնագիրը իրատեսական է, եթե Միացյալ Նահանգները ցուցաբերի բավարար վճռականություն։ Հարցին, թե արդյոք նա վստահ է այս հնարավորության մեջ, թե պարզապես հույս ունի դրա համար, Արաղչին ընդգծել է, որ «դա կախված է մյուս կողմի վճռականությունից»։

«Անկեղծ ասած, մենք լիովին համոզված չենք, որ նրանք ունեն դա անելու իրական վճռականություն»,- հավելել է նա։

Փետրվարի 26-ին Ժնևում կկայանա Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլը՝ հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը