copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 21:44 25-02-2026

Փաշինյանը տարածել է կեղծ տեղեկություններ. Դատախազությունը հերքում է՝ Հայ առաքելական եկեղեցու՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ քրեական վարույթներ չկան

Իրավապահ մարմինները փաստում են՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ տեղեկություններ չկան, հետևաբար, Նիկոլ Փաշինյանը հերթական սուտն է տարածել։

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե իբրև «կա ինֆորմացիա, որ այդ թվում՝ ՀԱԵ ձևաչափերով մուտք են գործում ստվերային գումարներ՝ ՀՀ-ում քաղաքական նպատակով օգտագործելու համար»։ Նա փաստացի ՀԱՍԵ-ին մեղադրել էր՝ Հայաստանում օտարերկրյա պետություն լինելու փորձերի մեջ։

Փաշինյանի այս հայտարարությունից հետո «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պարզելու, թե արդյո՞ք ՀԱՍԵ՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ ենթադրյալ տվյալների առնչությամբ քրեական վարույթ նախաձեռնվել է, թե ոչ, եթե այո, ապա ինչ հատկանիշներով, ինչպես նաև՝ խնդրել էինք հայտնել, թե քրեական վարույթի առկայության դեպքում որ քննչական մարմինն է քննություն իրականացնում և որպես մեղադրյալ ներգրավված անձինք կան, թե՝ ոչ։

Դատախազությունից գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ ՀՀ դատախազությունում քրեական վարույթի առկայության մասին տվյալներ չկան։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը