Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 19:30 25-02-2026

Բաժանված հասարակությանը հեշտ է կառավարել․ բացառիկ հարցազրույց՝ Փարաջանովի ընկերոջ հետ

Oragir.News-ի հետ զրույցում Սերգեյ Փարաջանովի ընկեր և «Մաստերսկայա Մեչիտովա - Դեյսաձե» լուսանկարչության դպրոցի համահիմնադիր Յուրի Մեչիտովը անդրադարձավ Հայաստանում եկեղեցու հետ կապված վերջին զարգացումներին, քաղաքացիների ակտիվությանը և քաղաքական գործընթացներին։

Մեչիտովի խոսքով՝ Հայաստանում ընթացող որոշ իրադարձություններ հիշեցնում են Վրաստանում նախկինում տեղի ունեցածը.

«Եկեղեցին հանդիսանում է հասարակության մեջ հեղինակավոր ինստիտուտ, և միշտ կան մարդիկ, որոնք չեն ցանկանում, որ հասարակությունը միավորող այդ կառույցը շարունակ մնա ուժեղ։ Հեշտ է կառավարել հասարակությունը, երբ այն բաժանված է»,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը։

Նա նշեց, որ վերջին շրջանում Հայաստանում նկատվում է հասարակության բաժանում եկեղեցուն վերաբերող թեմաներով. «Ոմանք փորձում են հեղինակազրկել եկեղեցու որոշ գործիչների։ Սա կատարվում է ըստ նույն շաբլոնի, որը արդեն կիրառվել է Վրաստանում»։

Մեչիտովը նաև ընդգծեց, որ հասարակության որոշ հատվածի ակտիվություն ու բողոքի ցույցերը կազմակերպվել են քաղաքական բռնաճնշումների և պետության պարտավորությունների անտեսման պատճառով. «Շատ մարդիկ արդեն քաղաքական հավակնություններ չեն ներկայացնում, հուսահատվել են, ինչը որոշ չափով պայմանավորված է անցած տարիների քաղաքական և ռազմական ճգնաժամերով»։

Նա ընդգծեց, որ առանց ժողովրդի մասնակցության՝ փոփոխություններն արդյունավետ չեն. «Ոչ մի իրադարձություն չի կարող տեղի ունենալ միայն քաղաքական ակտորների կամ արտաքին խաղացողների ցանկությամբ։ Մարդիկ են իրական փոփոխություններն իրականացնողները՝ կա՛մ իրենց նախաձեռնությամբ, կա՛մ ընդամենը արձագանքելով այն ամենին, ինչ կատարվում է»։

Մեչիտովը եզրափակեց, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը, ներառյալ Արցախում տեղի ունեցած պատերազմները, քաղաքական պառակտումները, բռնաճնշումները ստեղծել են քաղաքական և հասարակական ֆրուստրացիա, որը դժվար է հաղթահարել առանց ժողովրդի ակտիվ մասնակցության։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը