Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 4 ամիս առաջ - 21:00 24-02-2026

Անեկդո՞տ եք պատմում․ ՔՊ-ականը կարա՞ թասիբով լինի․ հարցում

Նախօրեին Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ Սաղմոսավանքի Տեր Օշին քահանան պսակադրության արարողության ժամանակ ասել է, թե կարևորը՝ քավորը թասիբով մարդ լինի և ՔՊ-ական չլինի։ Ռուբինյանի փոխանցմամբ՝ իր հետ զրույցում Տեր Օշինը չի հերքել, որ այդպիսի բան է ասել։

«Տեր Օշինին խորհուրդ եմ տալիս խելքը գլուխը հավաքել»,- հայտարարել է ՔՊ-ականը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներն հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ո՞վ է ամենաթասիբով ՔՊ-ականը»։

Հարցվածների մի մասը նշեց, որ ՔՊ-ականներից ոչ ոք թասիբով չէ, որոշներն էլ ասացին, որ ո՛չ ՔՊ-ականներն են թասիբով, ո՛չ ընդդիմադիրները։

«Ոչ մեկ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ՔՊ-ն թուրքերի համար է թասիբով։ «Անեկտո՞դ եք պատմում, ՔՊ-ն կարա՞ թասիբով լինի։ Բոլորը թուրքաամետ մարդիկ են, թուրքերի համար թասիբով են, բայց մեր համար չէ, վերևից ներքև »,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ամենաթասիբով չկա։ «Այդպիսի մարդ չկա Հայաստանում, բայց կարող ա շատ կա, ես չեմ ճանաչում։ Ամենաթասիբովը չկա ո՛չ ընդդիմադիրների, ո՛չ ՔՊ-ականների մեջ»,- ասաց նա։

«Ոչ մեկի ես չեմ հավանում, անթասիբ են»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել