copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:50 13-08-2022

Ես գիտեմ, որ ես մենակ չեմ, լավ թասիբով տղերք կան, ովքեր իմ կողքին են. Տիգրան Արզաքանցյան

«Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը կոչ է անում քաղաքացիներին՝ միանալու իր պայքարին։

Նրա հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ով ինձ հետ կպայքարի, ով իմ գաղափարներին կողմ է, ով ուզում է պայքարել հանուն հայրենիքի՝ նա ինձ հետ ճանապարհ կգա։

Ես տեսնում եմ, որ մեր երկիրը վտանգի առաջ է կանգնած, ես սիրում եմ իմ երկիրը, իմ հողն ու ջուրը և դրա համար էլ ես պարտավոր եմ պաշտպանել մեր երկիրը թուրքերից և բոլոր նրանցից, ովքեր չեն ուզում մեր երկրին խաղաղություն բերել։

Մենք բարին կերտող ենք, խաղաղության համար պայքարող ենք, իրենք չարի, ուստի իրենք իրենց պատասխանը կստանան։ Ես որոշեցի ընտրել պայքարի ճանապարհը՝ հանուն մեր հայրենիքի։

Ես գիտեմ, որ ես մենակ չեմ, լավ թասիբով տղերք կան, ովքեր իմ կողքին են, հայրենասեր հայեր կան՝ Հայաստանում և սփյուռքում, ովքեր ինձ հետ են։ Հուսով եմ, որ կդառնանք մի բռունցք, մեջք մեջքի կտանք, որ հասնենք մեր նպատակին»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում