Ներքին 4 ամիս առաջ - 12:13 24-02-2026

Վարորդները 5 տոկոս տուրք են վճարում, բայց փոխարենը ոչինչ չեն ստանում. Մեսրոպ Մանուկյան

Տաքսու վարորդները շարունակում են իրենց բողոքի ցույցերը: Այսօր՝ փետրվարի 24-ին, նրանք ստորագրություններ հանձնեցին Կառավարություն:

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի խոսքով՝ ստորագրահավաքից հետո խնդրին արձագանքել է 3 նախարար: Էկոնոմիկայի, Աշխատանքի և սոցիալական հարցերի ու Առողջապահության նախարարները արձանագրել են, որ վարորդների իրավուքնները ոտնահարվում են ու խոստացել են որոշակի լուծումներ առաջարկել:

Մեսրոպ Մանուկյանը նշում է, որ այսօր նամակը պաշտոնապես հանձնեցին Կառավարությանը և ակնկալում են, որ 10-15 օրվա ընթացքում խնդրի լուծման տարբերակներ կլինեն, հակառակ դեպքում՝ վարորդները խաղաղ անհնազանդության ակցիաներ կանեն, քանի որ նրանց իրավունքները ոտնահարվում են:

Հիշեցնենք, որ նրանք բողոքում են իրենցից գանձվող բարձր տոկոսադրույքներից ու աշխատանքային անբարենպաստ պայմաններից:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել