copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 22:52 23-02-2026

ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանը ձերբակալվել է Էփշտեյնի հետ առնչության պատճառով

ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Պիտեր Մանդելսոնին, որը մեղադրվում է ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ առնչություն ունենալու համար, ոստիկանությունը ձերբակալել է։ Այս մասին հայտնում է Times թերթը։

«Այսօր ցերեկը քաղաքացիական հագուստով ոստիկանները լորդ Մանդելսոնին դուրս են բերել նրա լոնդոնյան տնից»,- գրում է թերթը։

Բրիտանիայի ոստիկանությունը փետրվարի 8-ին քրեական հետաքննություն է սկսել Մանդելսոնի կողմից սկանդալային հայտնի Ջեֆրի Էփշտեյնին կառավարական ներքին փաստաթուղթ փոխանցելու վերաբերյալ։

2009 թվականին Մեծ Բրիտանիայի բիզնեսի և նորարարության գործերով նախարարի պաշտոնը զբաղեցնող Պիտեր Մանդելսոնի օգնականը ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնին կառավարական ելույթի պատճենն ուղարկել էր, նախքան այն կներկայացվեր հանրությանը։ Նշվում է, որ էլեկտրոնային նամակն ուղարկվել է 2009 թվականի հուլիսի 24-ին՝ Էպշտեյնի բանտից ազատվելուց ընդամենը երկու օր անց։

Բացի այդ նաև երեք առանձին վճարումներ են գրանցվել` յուրաքանչյուրը 25,000 դոլար, որոնք կատարվել են նախկին նախարար Մանդելսոնին Էփշտեյնի` J.P. Morgan բանկում ունեցած հաշիվներից։

Տեսանյութը՝ այստեղ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի