copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 12:55 23-02-2026

Mercedes-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգացված թաղանթները

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը օրերս ՊԾ ղեկավար կազմին, այդ թվում՝ Երևանի գնդի և մարզային գումարտակների հրամանատարների հերթական անգամ փոխանցել է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի խիստ հանձնարարականները, որ Պարեկային ծառայությունը պետք է էլ ավելի խստացնի ծառայությունը և հայտնաբերեն այն օրինախախտ վարորդներին, ովքեր ավտոմեքենան վարելիս աղբ կթափվեն, կխոսեն հեռախոսով, առջևի և կողային ապակիները կլինեն մգացված, չեն լինի ամրակապված ե այլն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրերս Երևանում մգացված ապակիներով երթևեկող «Mercedes GLE63» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նույնպես Երևան քաղաքի գնդի պարեկների կողմից ոչ միայն ենթարկվել է վարչական պատասխանատվության, այլ նաև իր ձեռքով ավտոմեքենայի առջևի և կողային ապակիների վրայից հեռացրել է մգացված թաղանթները (պլյոնկաները)։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ