copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 13:38 23-02-2026

Վրացիները սիրում են ՀՀ-ի գիշերային կյանքը. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Վրաստանի Էկոնոմիկայի նախարարը Հայաստան այցի ժամանակ նշեց, որ վրացիները սիրում են Հայաստանի գիշերային կյանքը, ու գալիս են Հայաստան ուրախ ժամանակ անցկացնելու:

Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը:

«Օրեր առաջ Հայաստանում էր Վրաստանի Էկոնոմիկայի նախարարը: Նա փաստեց, որ անգամ իր ընկերների շրջանում՝ շատ արագ է զարգանում Երևան գալու ցանկությունը:

2025 թվականի արդյունքներով՝ զբոսաշրջիկների 41 տոկոսը ժամանում է Ռուսաստանից, այնուհետև աճ է գրանցվել Վրաստանից ժամանող զբոսաշրջիկների ուղղությամբ՝ մոտ 300,000 մարդ, դրան հաջորդում են Իրանից եկողները: Տարբեր երկրներում գործիքները տարբեր են, Ռուսաստանի դեպքում ունենք սահմանափակումներ՝ կապված սոցցանցերի հետ, բայց անցած տարի 2 անգամ մեծ արշավ իրականացրեցինք:

Դեկտեմբեր ամսին Հայաստանում տեղի ունեցած գեղեցիկ արշավների արդյունքում՝ հունվարին ունեցել ենք 40,000-ով ավելի զբոսաշրջիկ, նրանց թիվը հասել է 170,000-ի: Մենք կարծում ենք, որ թվային գործիքները շատ լավ են աշխատում»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը