copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 22:10 22-02-2026

Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց, դեպի ձոր իջնող աստիճանների մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ փետրվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու դիմացի ձորում դի կա։ Գրում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, tեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված վայրում հայտնաբերվել է տղամարդու դի։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների տղամարդը Սուրբ Սարգիս եկեղեցու դիմացի քարե պատնեշի վրա նստած է եղել, երբ անզգուշաբար վայր է ընկել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով կան նաև դեպքին ականատես վկաներ, որոնք այդ մասին հայտնել են իրավապահներին, սակայն իրավապահները այդ տեղեկությունը, ինչպես նաև մահացածի ինքնությունը ճշտում են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ