copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 19:22 22-02-2026

Ֆրենկ Փալոնը Թրամփին կոչ է անում պատասխանատվության ենթարկել Ալիևի խուլիգաններին

Ալիևի նման բռնապետերը, որոնց ձեռքերն արյան մեջ են թաթախված, տեղ չունեն Վաշինգտոնի փողոցներում։ Այս մասին սոցցանցերում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը։

«Նրանք իրավունք չունեն վարձու խուլիգաններ ուղարկել՝ մեր մայրաքաղաքի փողոցներում ցուցարարների վրա հարձակվելու համար։ Ես կոչ եմ անում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին երաշխավորել, որ այդ դաժան հանցագործները չեն խուսափի պատասխանատվությունից և կպատժվեն»,- նշել է կոնգրեսականը։

Նշենք, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահը «Խաղաղության խորհրդի» նիստին մասնակցելու համար ժամանել էր Վաշինգտոն։ Այն հյուրանոցի դիմաց, որտեղ հանգրվանել է Ալիևը, ցույց էր կազմակերպվել Ադրբեջանում քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով։ Ցուցարարները վանկարկել են՝ «Ազատություն քաղբանտարկյալներին»։ Իսկ Ալիևի անվտանգության աշխատակիցները խուլիգանաբար հրել են, հարվածել և բռնի ուժով հեռացրել ցուցարարներին այդ տարածքից:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր