copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 15:46 22-02-2026

Լիբիայի ափերի մոտ առնվազն յոթ միգրանտ է զոհվել

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից արևելք գտնվող Կասր ալ-Աքյար ծովափնյա քաղաքի լողափում յոթ միգրանտի մարմին է հայտնաբերվել։

Սոցցանցերում տարածված տեղեկությունների համաձայն, զոհերի մարմինները, այդ թվում՝ կնոջ և երեխայի, ափ են դուրս բերել ծովի ալիքները։ Սա հաստատել է քաղաքի ոստիկանության բաժնի աշխատակիցը, փոխանցում է Սինխուան։

Զոհվածների և անհետ կորածների իրական թիվը դեռևս պարզ չէ՝ ծովում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Նշվում է, որ դեպքի հանգամանքները պարզելու համար քննություն է ընթանում։

Ամենից շատ դիտված