Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 3 ամիս առաջ - 14:09 22-02-2026

Ես պետք է այնտեղ չլինեի․ Մխիթարյանը խոսել է իր խփած գոլի մասին

Իտալիայի Ա Սերիայի 26-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս կարևոր հաղթանակ տարավ «Լեչեի» նկատմամբ՝ առավելության հասնելով 2։0 հաշվով։

«Ներաձուրիների» կազմում հանդիպման հաշիվը 75-րդ րոպեին բացեց Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինման էր մտել 60-րդ րոպեին։

Խաղից հետո հայ կիսապաշտպանը կիսվել է տպավորություններով և բացահայտել իր խփած գոլի ուշագրավ մանրամասները.

«Շատ երջանիկ եմ և՛ ինձ, և՛ թիմի համար: Չափազանց կարևոր հաղթանակ էր։ «Լեչեի» դեմ խաղալը հեշտ չէր. մենք գործ ունեինք շատ կազմակերպված թիմի հետ, որը գրեթե ազատ տարածություններ չի թողնում: Մենք գիտեինք, որ երկրորդ խաղակեսում նրանց տեմպը կընկնի, և կարողացանք հետևողականորեն ճնշում գործադրել: Մենք ցանկանում էինք հաղթել, ուստի յուրաքանչյուրս պետք է տար իր առավելագույնը:

Գոլի դրվագում վերջին պահին որոշեցի մտնել տուգանային հրապարակ ու դարձա գոլի հեղինակ, թեև իրականում այնտեղ պետք է Բաստոնին լիներ: Մենք պետք է միշտ միասնական լինենք․ մենք մեկ թիմ ենք ու մեկ ընտանիք: Այժմ պետք է նայենք առաջ և կենտրոնանանք հաջորդ հանդիպման վրա. լավագույնս կնախապատրաստվենք դրան, կանենք առավելագույնը, և դա կանենք մեր երկրպագուների աջակցությամբ»,-

Մխիթարյանի խոսքն է մեջբերում «ներաձուրիների» պաշտոնական կայքը։

Armsport

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել