Ներքին 5 ամիս առաջ - 20:30 21-02-2026

Մայրենիի միջազգային օրը, ՀՅԴ-ի ժողովը, Ուկրաինան հրթիռակոծել է Վոտկինսկի գործարանը․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է փետրվարի 21-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Իրինա Ատանյանի մեկնաբանությամբ:

Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ։ «Այսօրվա խորհուրդն այն է, որ մեզանից յուրաքանչյուրը լեզվական ու մշակութային բազմազանությունը որպես խաղաղ ու բարեկեցիկ կյանքի գրավական նկատի, այլ լեզվով հնչող խոսքն ու ավանդույթը հավասարապես հարգի՝ որպես համամարդկային արժեք։ Մայրենի լեզվի և մշակութային բազմազանության միջազգային այս օրը եկեք նշանավորենք մեզանից յուրաքանչյուրի ուշադրությամբ դեպի մեր կողքին ապրող ազգային փոքրամասնությունների լեզուներն ու մշակույթը, բայց նաև դեպի մեր բարբառներն ու դրանցով ստեղծված ժողովրդական մշակույթը, ճանաչե՛նք դրանք որպես մեր կյանքը պայմանավորող կարևոր արժեքներ»,- ասել է նախարարը։ Մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով հայերենով ուղերձ է հղել նաև Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը։ Ուղերձից հետո դեսպանը հայերենով կարդացել է Համո Սահյանի՝ «Գարունդ հայերեն է գալիս» բանաստեղծությունը։

ՀՅԴ Բյուրոյի հրավերով փետրվարի 19-20-ին Երևանում տեղի ունեցավ ՀՅ Դաշնակցության ղեկավար մարմինների ընդլայնված խորհրդաժողով՝ մասնակցությամբ ավելի քան 20 երկրների ՀՅԴ կազմակերպական կառույցների ներկայացուցիչների։ Առանձնահատուկ շեշտվեց ազգային ինքնության, ազգային արժեքների, արցախահայության իրավունքների պաշտպանության և մեր պետականության անվտանգային մարտահրավերների ու սպառնալիքների դիմագրավման գործում հետևողական և միասնական ուժերով բոլոր ճակատներում աշխատանքները շարունակելու կարևորությունը։

Այս գիշեր ուկրաինական բանակը հրթիռային հարված է հասցրել Ռուսաստանի Վոտկինսկ քաղաքի գործարանին, որը դետալներ է արտադրում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար։ Գրոհի մասին տեղեկատվությունը հաստատել են տեղական իշխանությունները: «Ուդմուրտիայի Հանրապետության օբյեկտներից մեկը անօդաչու թռչող սարքերի գրոհի է ենթարկվել: Օպերատիվ տվյալներով՝ կան ավերածություններ և տուժածներ», - հայտարարել է Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը:

Վերջին մեկ ամսվա ընթացքում Oragir.News-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում շնասերներից․ կենդանիները փսխում են, հրաժարվում սննդից, դառնում են թուլացած։ Մեզ դիմած կենդանասերներից մեկը պատմեց, որ շունը վատացել էր, և նրան տեղափոխել էին անասնաբուժական կլինիկա։ Բժիշկները նշել են մի քանի հնարավոր վարկած։ Վարկածներից մեկը վերաբերում է տեխնիկական աղին։ Տեխնիկական աղը, որը ցանել էին սառույցների վրա ունի քայքայիչ ազդեցություն և կարող է առաջացնել աղիքային թունավորում։ Դեռ հայտնի չէ՝ խոսքը առանձին դեպքերի՞ մասին, տարածվող համաճարակի՞, թե՞ արհեստական վիրուսի։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում