copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 16:35 21-02-2026

«Ապրեմ ես». Բլոգեր Նինա Տիտանյանը նշում է 29-ամյակը և կիսվում հասունացման իր բանաձևով

Հայտնի բլոգեր Նինա Տիտանյանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը։ 29-ամյակի առթիվ նա հանդես է եկել անկեղծ ու ինքնատիպ խոստովանությամբ՝ պատմելով սպասումների, հիասթափությունների և սեփական «ես»-ը գտնելու դժվարին ճանապարհի մասին։

«Այս տարին սկսել եմ առանց սպասումների, որովհետև մեծագույն հիասթափությունները գալիս են հենց չիրականացված սպասումներից։ 29-ը մի քիչ այլ թիվ է. այն պահն է, երբ վերջնականապես հասկանում ես՝ այլևս երեխա չես, և քո յուրաքանչյուր քայլն ու որոշումը պատասխանատվություն է»,- նշել է Նինան։

Բլոգերը խոստովանել է, որ ճանապարհին եղել են պահեր, երբ կորցրել է ինքն իրեն, բայց ամեն անգամ վերադարձել է ավելի ուժեղ ու գիտակից։


Նա հպարտությամբ է շեշտել, որ չնայած բոլոր փոփոխություններին՝ կարողացել է պահպանել իր հիմնարար արժեքներն ու ինքնությունը։ Նինան նաև կիսվել է իր փոքրիկ հաղթանակներով՝ շնորհակալություն հայտնելով անցնող տարուն իր երազանքներից մեկի՝ քաշի նվազեցման համար, և հույս հայտնել, որ իր ամենակարևոր երազանքը՝ հարազատների առողջությունն ու բարօրությունը, միշտ ուժի մեջ կմնա։

«29-ը հետաքրքիր է. դեռ ոչինչ չգիտեմ դրա մասին, և գուցե հենց դա է ամենասիրունը՝ առանց սպասումների, բայց բաց սրտով»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը