copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 11:18 21-02-2026

Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ, որտեղ ասվում է.

2000 թվականից փետրվարի 21-ն աշխարհում նշվում է որպես Մայրենի լեզվի միջազգային օր։

1999 թվականի նոյեմբերի 17-ին ընդունված և 2002 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 56/262 բանաձևով վավերացված՝ աշխարհով մեկ սփռված ազգային լեզուների և մշակույթների իրավունքների պաշտպանությանը նվիրված այս օրվա խորհուրդն այն է, որ ոչ միայն ամրագրի լեզվական ու մշակութային բազմազանության փաստն աշխարհում, այլ նաև այն ըմբռնվի՝ որպես կարևորագույն արժեք։

2005 թվականից Հայաստանի Հանրապետությունը նույնպես նշում է փետրվարի 21-ը՝ որպես Մայրենի լեզվի միջազգային օր։ Մայրենի լեզվի իրավունքների պաշտպանությանը և աշխարհում մշակութային բազմազանության պահպանմանն ուղղված այս շարժմանը Հայաստանի Հանրապետության մասնակցությունը պատահական չէ։ Մեր կողքին ապրում, կրթություն ստանում, մեզ հետ աշխատում և բարիք են ստեղծում Հայաստանում բնակվող բազմաթիվ այլազգիներ։ Մայրենի լեզվով կրթություն ստանալու, ազգային ավանդույթները, կրոնը, լեզուն և մշակույթը պահելու և զարգացնելու նրանց իրավունքը ամրագրված է ՀՀ Սահմանադրության 56-րդ հոդվածով։

Ամեն տարի բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, որոնք ուղղված են նպաստելու Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվի ու ազգային մշակույթի պահպանմանն ու զարգացմանը։

Սակայն այսօրվա խորհուրդն այն է, որ մեզանից յուրաքանչյուրը լեզվական ու մշակութային բազմազանությունը որպես խաղաղ ու բարեկեցիկ կյանքի գրավական նկատի, այլ լեզվով հնչող խոսքն ու ավանդույթը հավասարապես հարգի՝ որպես համամարդկային արժեք։

Լեզվի ու մշակույթի միջոցով է մարդը ձևավորվում որպես անհատականություն, իսկ ազգային լեզուներն ու մշակույթներն իրենց մեջ նաև յուրաքանչյուր ազգի պատմական փորձն ու հիշողությունն են կրում։ Դրանցով է ձևավորվում մեզանից յուրաքանչյուրի անհատական ու հավաքական ինքնությունը, իսկ դրանց հանդեպ ունեցած հարգանքով է հնարավոր ձևավորել հանդուրժողականության այն մթնոլորտը, որն անհրաժեշտ է խաղաղ ու բարեկեցիկ կյանք ապահովելու համար։

Ուրախ եմ հայտնելու, որ պետության ֆինանսավորմամբ 2026 թվականի հունվարի մեկից Երևանի պետական համալսարանում գործում է ՀՀ ազգային փոքրամասնությունների ուսումնասիրության խումբ: Առանձնահատուկ կարևորվում են նաև ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցմանն ու որակավորված մասնագետների պատրաստմանն ուղղված աշխատանքները, որի կապակցությամբ արդեն աշխատանքներ են տարվում Ազգային փոքրամասնությունների ուսումնասիրության խմբի շրջանակում ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման կենտրոն ստեղծելու ուղղությամբ։

Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Մայրենի լեզվի և մշակութային բազմազանության միջազգային այս օրը եկեք նշանավորենք մեզանից յուրաքանչյուրի ուշադրությամբ դեպի մեր կողքին ապրող ազգային փոքրամասնությունների լեզուներն ու մշակույթը, բայց նաև դեպի մեր բարբառներն ու դրանցով ստեղծված ժողովրդական մշակույթը, ճանաչե՛նք դրանք որպես մեր կյանքը պայմանավորող կարևոր արժեքներ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում

Ձեզ գուցե հետաքրքրի