copy image url
Մամուլ 6 ամիս առաջ - 08:05 21-02-2026

Իշխանությունները սկսել են հպարտանալ նախկինների ստեղծածով. Հրապարակ

«Հրապարակ» թերթը հայտնում է.

«Իշխանություններն այնքան հպարտանալու բան չունեն, որ անթաքույց սկսել են հպարտանալ նախկինների ստեղծածով՝ հույս ունենալով, որ իրենց էլեկտորատը կարող է չհիշել, թե դա ում ժամանակ է ստեղծվել։ Խոսքը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասին է: Նա նախօրեին տեսանյութ էր հրապարակել Դիլիջանում գործող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի մասին։

«Ձեզ եմ ներկայացնում պաշտպանության նախարարության ընձեռած հերթական հնարավորությունները եւ մեր կատարած փոփոխությունների արդյունքները»,- գրել է Պապիկյանը` տեսանյութին կից, որում պատմում է, թե ինչ հնարավորություններ է վարժարանն ընձեռում բարձր դասարանի աշակերտներին, եւ ինչ ծրագրեր են իրենք իրականացնում։ Սակայն խնդիրն այն է, որ այդ վարժարանը ոչ թե ներկայիս իշխանություններն են կառուցել, այլ դա հիմնադրվել է 2017 թվականին՝ Սերժ Սարգսյանի ժամանակ։


Ընդ որում՝ Երեւանում գործող վարժարանի մասնաճյուղը ժամանակին, երբ Դիլիջանում էին վերաբացում, ընդդիմադիրները եւ հատկապես Փաշինյանը քննադատում էին, թե պետությունն ավելորդ ծախս է անում։ Ի դեպ, այս վարժարանում սովորող աշակերտները հետագայում ընդունվում են ռազմական ինստիտուտներ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը