Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 23:42 20-02-2026

Իջեցնելու ենք դեղերի գները, որ քաղաքացիների համար թանկ չլինի իրենց առողջության մասին մտածելը. Կարապետյան

Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ: Այդ մասին հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Կարապետյանը համեմատել է դեղորայքի գները Հայաստանում և Վրաստանում։

Շեշտել է՝ մեր պետությունը դեղերի գները նվազեցնելու քաղաքականություն չի վարում, ինչպես անում է Վրաստանը՝ իրենց ներկայացրած օրինակով:

«Մենք առաջարկում ենք նվազեցնել դեղերի գները, որ մեր քաղաքացիների համար թանկ չլինի իրենց առողջության մասին մտածելը»,- նշել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Մանրամասն՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված