Բաստիոն 5 ամիս առաջ - 21:30 20-02-2026

Բաստիոն․ Յուրաքանչյուր գողացված երգ թուլացնում է մեր ինքնությունը․ Արսեն Գրիգորյան (Մրո)

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Oragir.News-ի «Բաստիոն» հաղորդաշարի հյուրը ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանն է՝ Մրոն:

Նրա հետ խոսել ենք մի շարք թեմաների մասին՝ մասնավորապես երգի նշանակության, հասարակության մտածողության վրա ունեցած ազդեցության, այսպես կոչված գողացված երգերի և հասարակության հոգեբանության ու մեր լեզվամտածողության վրա վերջիններիս ազդեցության մասին:

Արսեն Գրիգորյանը նշել է, որ երգով մենք հաղթանակներ ենք կերտել, սակայն այսօր, ցավոք, կան երգեր, որոնք մեր իրականության մեջ տարածում ունեն, որոնք վնաս են տալիս մեր՝ իբրև հայի մտածողությանը, մեր լեզվամտածողությանը, երեխաների հոգեբանությանը. խոսքը այսպես կոչված գողացված երգերի մասին է, որոնք մերը չեն և թուլացնում են մեր ինքնությունը:

Այս համատեքստում Մրոն անդրադարձել է ազգային երգի ու պարի արթնացման կարևորությանը. ըստ նրա՝ պետք է ավելի շատ ջանք թափել՝ մեր ազգային երգերը վեր հանելու և ժողովրդին վերադարձնելու համար, քանի որ ժողովուրդը, հատկապես այսօրվա երիտասարդ սերունդը բավականին ծարավ ունի ազգայինի, մնում է ճիշտ ուղղորդել. «Իսկ ուղղորդողները մենք ենք. կամ սխալ ճանապարհ պիտի ցույց տանք, կամ ճիշտ ճանապարհ, դրա համար ես կոչ եմ անում բոլորին՝ թող մինչև անձնական շահի մասին մտածելը թող մտածեն մեր ընդհանրական շահի մասին, մեր ազգային շահի մասին, մեր ազգային և պետական իրավունքների մասին յուրաքանչյուրիս պարտքն է այդ ամեն ինչի մասին մտածել և և նաև պատասխանատվություն վերցնել»:

Նա խոսել է նաև «Գութան»-ի ու վերջինիս ստեղծման անհրաժեշտության, այն անհատների ու խմբերի գործունեության մասին, որոնք իրենց ներդրումն են ունեցել Հայստանի ազգային ավանդական երգի ու պարի փառատոնի կայացման գործում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից